Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է Ադրբեջանի համար ներդրումային նոր հնարավորություններ բացել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնում է Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբը՝ ING Group-ն:

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի  միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը միջազգային ներդրողների կողմից գնահատվում է որպես դրական ազդակ:

Վերլուծաբանները կարծում են, որ եթե այդ գործընթացը շարունակվի, կարող է նկատվել օտարերկրյա կապիտալի ներհոսքի աճ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am