Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ

Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է, այսօր հանդիպելու եմ իմ բանակցային թիմի հետ՝ Իրանի նոր առաջարկը քննարկելու համար, հայտարարել է Թրամփը։

«Կամ ես նրանց ավելի ուժեղ կհարվածեմ, քան երբևէ, կամ մենք լավ գործարք կկնքենք»։

Այսօր ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանը միայն ձգտում է ապահովել Իրանի ժողովրդի օրինական իրավունքները, սակայն ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել։

«Բազմիցս խախտված խոստումները, բանակցությունների ընթացքում հարձակումները և քաղաքական սպանությունները խորը անվստահություն են առաջացրել Իրանում Վաշինգտոնի նկատմամբ։

Պատերազմը երբեք ոչ մեկին օգուտ չի բերել, ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ տարածաշրջանը չեն շահի հակամարտության վերսկսումից»։

Նա նաև մեղադրել է Իսրայելին անկայունության և պատերազմի միջոցով իր շահերը առաջ մղելու փորձերի մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am