Իսրայելը պատրաստվում է hարվածել Իրանի միջnւկային օբյեկտներին. CNN

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է ստացել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավոր նախապատրաստությունների մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Միացյալ Նահանգները ստացել է նոր հետախուզական տվյալներ, որոնք վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին», — ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծում են հեռուստաալիքի աղբյուրները, դեռևս պարզ չէ, թե արդյոք հրեական պետության ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հարվածների վերաբերյալ։

Սակայն, նրանցից մեկի խոսքով, վերջին ամիսներին նման սցենարի հավանականությունը զգալիորեն մեծացել է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am