Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Տիագո Մոտան դժգոհել է, որ իրեն բավարար ժամանակ չի տրվել, որպեսզի թիմը սկսի արդյունք ցույց տալ։
Հիշեցնենք, որ նրան թուրինյան թիմի մարզչի պաշտոնում փոխարինել է «Յուվենտուսի» նախկին պաշտպան Իգոր Տուդորը։
«Յուվենտուսն» ինձ բավարար ժամանակ չտվեց նախագիծն իրականացնելու համար»,- մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոտան նաև հերքել է այն տեղեկությունը, թե թիմի ֆուտբոլիստները դեմ են եղել իր նախագծին։