Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին` մաղթելով Ձեր երկրին խաղաղություն և բարգավաճում: Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի՝ որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության վառ օրինակ։ Բարձր ենք գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխում­ների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը։ Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի՝ այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների: Մոտ ապագայում հանդիպման ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Ռուսական օղու հիմնական գնորդը 2024-ի վերջին եղել է Ղազախստանը, որը գնել է 32 մլն դոլարի ալկոհոլ, ինչը 4%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի հաղորդագրությունը։

Ռուսաստանից այս խմիչքի հիմնական գնորդների վարկանիշում երկրորդը Չինաստանն է՝ 1,5 մլն դոլար ցուցանիշով (-29% 2023 թվականի համեմատ)։ Ցուցակի երրորդ տեղում Թուրքիան է, որը երեք անգամ կրճատել է օղու ներկրումը` ցուցանիշը հասցնելով 436,500 դոլարի։

Չորրորդ տեղում է Հարավային Կորեան է՝ 222,000 դոլարով (կրճատել է կրկնակի)։ Հինգերորդ տեղում Լատվիան է, որը կրկնապատկել է ներմուծումը` հասնելով ավելի քան 200,000 դոլարի։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am