«Ահա և ձեզ համար բուլղարացի». Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է իր իսկական ազգանունը

Հանրաճանաչ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կիսվել է իր ծնողների հարսանեկան լուսանկարներով։ Երգիչը սոցիալական ցանցերում հրապարակել է եզակի լուսանկարներ, որոնք արվել են ԶԱԳՍ-ում, գրում է prufy.ru-ն։

«Ուղիղ 60 տարի առաջ՝ 1964 թվականի նոյեմբերի 1-ին, ծնվեց իմ ընտանիքը։ Մոսկվայի ԶԱԳՍ-ի գրասենյակի թիվ 2 հարսանյաց պալատում: Շնորհակալություն ծնողներին այս գեղեցիկ միության համար։ Ինձ համար։ Կյանքի համար։ Գնահատե՛ք ընտանեկան ավանդույթները և պահպանե՛ք սերը։ Ուրախ եմ, որ Ռուսաստանում 2024 թվականն ընտանիքի տարի է։ Դա մարդու ունեցած ամենակարևոր բանն է»,- գրել է Կիրկորովը։

Բազմաթիվ երկրպագուներ նշել են, որ արտիստն արտաքնապես շատ է նման իր մորը։ Ֆիլիպը հրապարակել է նաև իր ծնողների ամուսնության վկայականի լուսանկարը։ Այդ փաստաթղթից շատ բաժանորդներ առաջին անգամ իմացել են, որ երգչի իսկական ազգանունը Գրիգորյան է։

Օգտատերերը զարմացել են, որ Ֆիլիպը հայ է։

«Ընտանեկան գաղտնիքը վերջապես բացահայտվեց»,— գրել է Ալիզա Նիլսեն մականունով օգտատերը:

«Այսպիսով, նա ուղղակի ծնվել է Բուլղարիայում, այլ ոչ թե բուլղարացի է», — գրել է Քրիստոֆեր մականունով օգտատերը:

«Ինձ թվում է, որ նրա մայրը հրեական ընտանիքից է։ Իսկ հրեաների մոտ ազգությունը փոխանցվում է մոր միջոցով։ Ահա և քեզ համար բուլղարացի»,- գրել է Ելենա անունով օգտատերը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am