Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով

Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկվան բնավ մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել Հայաստանի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը այն հսկայական արտոնությունների հաշվին, որոնք նա ստանում է ԵԱՏՄ-ում, և դա բավականին ակնհայտ բան է»,- նշել է Լավրովը:

Լավրովը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ՇОՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվել են, որ փոքր-ինչ ուշ կանցկացնեն հատուկ առանձին երկկողմանի հանդիպում, որտեղ անկեղծորեն կքննարկեն Երևանի՝ ԵՄ անդամ դառնալու ձգտման հետ կապված հարցերը և այն ամենը, ինչ դրանից կբխի։

«Բայց հիշատակված և մյուս բոլոր ասպեկտների դեպքում նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը տեսնվել են Բիշքեկում, նրանք պայմանավորվել են անցկացնել հատուկ առանձին երկկողմանի հանդիպում և այդ մասին ամեն ինչ անկեղծորեն խոսել»,- նշել է նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am