Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման

Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշն այցելել է Հայաստանի հետ սահմանամերձ գոտի, որտեղ ծանոթացել ու հետևել է երկաթուղու վերոնորոգման աշխատանքներին։ Նրան մանրամասն տեղեկություններ են փոխանցվել շինաշխատանքների ներկայիս վիճակի, իրականացվող տեխնիկական գործընթացների և նախատեսված աշխատանքային ժամանակացույցի վերաբերյալ: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։

Գնահատվել են երկաթուղային գիծն ավելի անվտանգ դարձնելու համար ռելսերի թարմացման, ենթակառուցվածքների ամրապնդման, ինչպես նաև սպասարկման և վերանորոգման աշխատանքների իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Նշվել է, որ Հայաստանի սահմանի երկայնքով ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային գծի վրա ընթացող աշխատանքների ավարտով կարդիականացվեն և կբարելավեն ենթակառուցվածքները, կբարձրացվի տրանսպորտային անվտանգությունը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am