Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) աջակցությամբ իրականացվող «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ԱԱՀ- ի մասով համաֆինանսավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է էներգաարդյունավետության ծրագրի պետական աջակցության համար նախատեսել 89,155.8 հազար դրամ։
Ծրագրի շրջանակում իրականացվում են Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Ներկայումս ընթացքի մեջ են Երևանի թիվ 156 մսուր-մանկապարտեզի կառուցման և թվով 47 հանրային շենքերի հորիզոնական միջոցառումների իրականացումը, որոնց աշխատանքների պայմանագրերի մնացորդային գումարը կազմում է 534,934.3 հազար դրամ: Արդյունքում՝ կապահովվի Երևանի թիվ 156 մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների և 47 հանրային շենքերի հորիզոնական միջոցառումների լիարժեք ավարտը:
Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am