Լոնդոնի «Չելսին» ամենաշատն է վաստակել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում իր ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից՝ 198 միլիոն եվրո։
Սակայն լոնդոնցիների տրանսֆերային բալանսը բացասական է․ ակումբը 238,5 մլն եվրո է ծախսել թիմի նորեկների տրանսֆերների համար այս ամառ։ Անգլիական ակումբը ոչ միայն ամենաշատն է վաստակել, այլ նաև ամենաշատն է ծախսել այս ամառ։
«Լիդսը» «արիստոկրատներից» հետո երկրորդ ակումբն է, որն ամենաշատն է վաստակել այս ամառ։ Չեմպիոնշիփում հանդես եկող ակումբը վաստակել է մոտ 163 միլոն եվրո իր ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից։ «Լիդսը» նաև լավագույն դրական բալանսն ունի բոլոր ակումբների շրջանում՝ 138 մլն եվրո։
Լավագույն եռյակն այս ցուցանիշով եզրափակում է «Աստոն Վիլան»՝ 145 միլիոն եվրո։
«Բենֆիկան» չորրորդն է այս ցուցակում՝ 143 միլիոն եվրո։ «Մանչեսթեր Սիթին» 5-րդն է՝ 141 միլիոն եվրո եկամուտով․ անգլիական գրանդը երկրորդն է լավագույն դրական բալանսով (116 մլն) բոլոր ակումբների շրջանում՝ զիջելով միայն «Լիդսին»։
Լավագույն տասնյակում են նաև «Ռենը», «Ատալանտան», «Վուլվերհեմփթոնը», «Բարնլին» և «Լայպցիգը»։