Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը:

Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։

Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am