Թրամփը ձգտում է ավարտել պшտերազմը՝ ճնշում գործադրելով և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի վրա. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Վենսը հարցազրույցի ընթացքում նշել է, որ Թրամփը ձգտում է ավարտել պատերազմը՝ ճնշում գործադրելով և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի վրա:

«Ըստ էության, մենք փորձում ենք, այսպես ասած, ճնշում գործադրել և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների վրա՝ փորձելով նրանց համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գալ», — ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am