Մադրիդի «Ռեալը» կվերադառնա նախորդ մրցաշրջանում օգտագործված 4-4-2 խաղային սխեմային՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Արքայական ակումբը Լուկա Մոդրիչին կվերադարձնի մեկնարկային կազմ, իսկ Ջուդ Բելինգհեմը՝ կխաղա «տասը համարի» դիրքում։ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն կխաղան հարձակվողների դիրքում։
Մբապեն վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 7-րդ տուրի «Ալավեսի» հետ խաղում, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Հիշեցնենք, որ այս խաղում Մբապեն գոլ է խփել և փոխարինում խնդրել 80-րդ րոպեին։
7 խաղից հետո Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 17 միավորով։