Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի ուսանողների համար և բախվել քննադատությունների

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի ուսանողների առաջ և խոսել իր «Skims» ընկերության մասին, որից հետո մի շարք օգտատերեր քննադատել են նրան: Ինստագրամյան իր էջում Քիմ Քարդաշյանը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնց կից գրել է. «Ես և իմ գործընկերը խոսեցինք մարքեթինգի, առկա մարտահրավերների և մեր մեծ հաղթանակների մասին: Ես այնքան հպարտ եմ «Skims»-ով, և այն միտքը, որ այս դասընթացն ուսումնասիրվում է Հարվարդում, պարզապես խենթություն է»:
Ինչպես նշում է BuzzFeed-ը, այն պնդումը, որ Հարվարդի բիզնես դպրոցն ուսումնասիրում է այս դասընթացը, լիովին ճիշտ չէ. այն ներառված է 4-օրյա դասընթացում:
Քիմի հայտնվելը Հարվարդում, սակայն, շատերը չեն գնահատել։ «Մի վայրկյան ես մտածեցի, որ նա գնել է Հարվարդը», – Twitter-ում գրել է @moviestuff22-ը:
Քիմի ելույթը նաև քննարկվել է մի շարք տելեգրամյան ալիքներում: