Արթուր Ղամբարյանը Սյունիքի մարզի դատախազի և քննչականի պետի «հնազանդ հարսին» ներհատուկ վարքագծի մասին

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սյունիքի մարզպետարանում մարզի դատախազի և քննչականի պետի «հնազանդ հարսին» ներհատուկ գլխիկոր զեկուցումները վկայությունն է այն բանի, որ այդ մարմիններն արդեն բացահայտորեն և ինքնակամ ՏՐՎԵԼ են գործադիրին:
Ինստիտուցիոնալ առումով գործադիրից դուրս գտնվող՝ դատախազության և քննչական մարմինների անձնակազմը չի կարող չգիտակցել, որ Սյունիքում տեղի ունեցածն ընդհամենը հայտնի Հայտարարության 9-րդ կետի իրագործմանն ուղղված նախաքայլերից է, իսկ նրանք՝ դրա մասնակիցը»: