Երբ խլում են մարդկանց բիզնեսները Փաշինյանն ինչո՞ւ է լռում

«Տրանս-Սֆեր» ՍՊԸ-Ի գլխավոր տնօրեն Հովհաննես Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Ձեզ 19.05.2020թ.-ի և 09.11.2020թ.-ի գրություններով ներկայացրել էի՝ Պետական գնումներում կատարված խախտումների, հակամրցակցային համաձայնությունների, ապօրինի որոշումների, իմ ընկերությանը ոլորտից դուրս մղելու նպատակով գնումների բողոքարկման խորհրդի քննող անձի կողմից հրապարակված որոշումը կեղծելու՝ արդյունքով գնումներում ՛՛սև՛՛ ցուցակում ներառելու, և կառավարության պաշտոնատար անձանց կողմից նշված խախտումները կոծկելու /հիմք գրությունների մուտքի համարներ 46032 և 86513/ վերաբերյալ: Տվյալ գրություններին պատասխանել է ՀՀ Վերահսկողական ծառայությունը՝ հայտնաբերելով կատարված ապօրինությունները, սակայն ուղղորդել է դիմել դատարան, չձեռնարկելով ոչ մի միջոց:
Նման վարքագիծը՝ տնտեսվարող սուբյեկտի/ների հանդեպ, վկայում է անարդարության, անպատժելիության, հովանավորչության, և ինչու չէ բիզնես խլելու միտում, քանի որ կան փաստեր թէ ինչ ընթացակարգեր են կիրառվում գնումների ոլորտում: Կատարվածը անթույլատրելի է, ուստի ստիպված եմ այն հանրայնացնել»: