Երևան, 21.Սեպտեմբերի.2023, 00:00
Հրդեհի գործով կապիտանը ցուցմունք տալու ցանկություն է հայտնել․ մեղադրյալի փաստաբան Լաչինի միջանցքի փակումը քաղաքական խնդիր չէ, Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. փորձագետ Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. Արցախի ԱԱԾ Բանակի մասին իմ առաջարկները Փաշինյանը կյանքի է կոչում. Արզաքանցյան (տեսանյութ) Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար. Սերժ Սարգսյան Դուք դատավոր չեք. ԳՇ պետը վրդովվեց զինվորակական կացարանում բռկված հրդեհի և 15 զինծառայողների մահվան մեջ իր մեղավորության մասին հարցից Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Եռաբլուր». Նրան «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհուրդը կկարողանա լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Զինվորների կացարանի հրդեհի դեպքով ձերբակալվել է զորամասի թիկունքի պետը. ՔԿ խոսնակ Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի

ԱՍԱԼԱ-ն վերանայում է իր վարքագիծը․ Հայտարարություն

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ և օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակը հպարտ վերհիշումնրից և հերոսական վկայակոչումներից հարկադրաբար տեղափոխում են լրջագույն տագնապների, անձկագին մտորումների և ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելքեր որոնելու հարթություն:

Թուրք-ազերիական թշնամական ճամբարի կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ շղթայազերծված վերջին պատերազմում հայոց պետականության պարտությունը, ամենավերջին օղակը և տրամաբանական ավարտն էր ընկրկումների ու ձախողումների շղթայի, որը սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության վերանկախացումով և շարունակվում է առ այսօր:

Չարհամարհելով վերջին պատերազմի անբարենպաստ արդյունքի ձևավորման մեջ ժամանակակից սպառազինությունների ծանրակշիռ դերակատարությունը, այդուհանդերձ անվարան կարելի է պնդել, որ մենք պատերազմում նախապես էինք պարտվել:

Պարտվել էինք, որովհետև երեսուն տարի շարունակ տապալեցինք կրթությունը, ոտնահարեցինք գիտությունը, խաթարեցինք մշակույթը, աղավաղեցինք արժեքները, թալանեցինք ազգային հարստությունը, և ամենակարևորը՝ արհամարհեցինք ու նվաստացրինք մարդուն՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, արժանապատիվ, ամուր և կենսունակ հասարակության ու պետության կերտման ամենառաջնային բջիջը:

Մինչդեռ դասագրքային ճշմարտություն է այն, որ նվաստացված ու արհամարհված անհատների հանրագումարը չի վերաճի ԱԶԳԻ, լավագույն դեպքում կդառնա անդիմագիծ ու անողնաշար խառնամբոխ, հետևաբար՝ ձեռնածության և ներքին ու արտաքին չարկամ ուժերի կողմից տարաբնույթ օգտագործման հեշտորեն ենթարկվող անկամ հավաքականություն:

Հարյուրամյակներ հետո, Արցախյան առաջին հերոսամարտով ազատագրված մեր պատմական հայրենիքի մի հատվածը, շուրջ երկուսուկես տասնամյակ հետո անփառունակ կորցրինք՝ ո՛չ այն պատճառով, որ հավատացինք «ո՛չ մի թիզ հող» սկզբունքին, այլ՝ չկիրառեցինք «ո՛չ մի կոպեկ թալան», «ո՛չ մի նվաստացված մարդ», «ո՛չ մի անտեսված արժեք», «ո՛չ ոք՝ օրենքից վեր» և պետականակերտման համար «ո՛չ մի կորցրած պահ ու առիթ» սկզբունքները:

Առկա իրավիճակը, անտարակույս, փաստում է, որ տվյալ պատմաքաղաքական փուլում Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնած վարչախումբը՝ պատերազմի արդյունքի ձևավորման մեջ իր ունեցած ահռելի պատասխանատվությանը զուգահեռ, փաստացի հիմքերի վրա պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և համաբովանդակ ու բազմաբնույթ անվտանգության համակարգերի ապահովման իր առաքելությունն ու գործառույթները, որ պետական կենսագործման իմաստավորումն է, գործնականորեն զիջել եւ փոխանցել է օտար ուժի հայեցողությանն ու տնօրինմանը:

Միջազգային առումով և տարածաշրջանային մակարդակով Հայաստանի Հանրապետության հեղինակության և դերակատարության համար այս վարկաբեկիչ իրողությունը մեր պետականությունը նվաստացնող հանգամանք է, անկախ այն իրողությունից, որ այդ օտար ուժը, թեկուզ տարակուսանքով, հաճախ ռազմավարական դաշնակից է անվանվում:

Վերոնշյալ դատողության համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ փաստացի հրաժարվել է Արցախի Հանրապետության և նրա բնակչության անվտանգության երաշխավորի իր ստանձնած հանձնառությունից ու պարտավորությունից, և հանցավոր անգործություն է դրսեւորում Հայաստանի միջազգայնորեն ճանչցված սահմանների անձեռնմխելիությունն ու հուսալի պաշտպանությունը ապահովելու հացում:

Տվյալ պարագայում, Հայաստանի Հանրապետությունն ինքնակամ, թէ հարկադրուած հրաժարվում կամ դադարեցնում է համահայկական իղձերի, նպատակների և շահերի արտահայտիչը և պաշտպանը հանդիսանալու իր առաքելությունն ու պարտավորությունը՝ համահայկական իրականության մեջ առաջացնելով նոր իրողութիւններ, որոնք, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնվեն:
Հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանական և իշխանամերձ շրջանակների կողմից քարոզվում ու շեշտադրվում են գաղափարախոսական և տնտեսական քաղաքականության բանաձևեր, որոնք մեղմ որակումով, հակադրվում են համահայկական շահերի ու նպատակների պաշտպանության և հետապնդման հայեցակարգի հիմնադրույթներին:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, Հայաստանի վերանկախացման հետ, կարեւորելով պետականակերտման, ազգային ու պետական անվտանգության ապահովման և պետության հզորացման գործընթացի անխափան և անվտանգ իրականացման առաջնահերթ անհրաժեշտությունը նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դերակատարության անփոխարինելիությունը համահայկական շահերի պաշտպանության և առաջ մղման գործում, ընդառաջելով իրեն հասցեագրված պաշտոնական դիմումներին, համաձայնեց «մարտավարական դադար» տալ ազգային — ազատագրական զինյալ պայքարի իր գործունեությանը:

ՀԱՀԳԲ հույս ունեցավ, որ հզոր Հայաստանն, իր ամուր պետականությամբ, համահայկական շահերի պաշտպանության հիմնական և անփոխարինելի կռվանն ու գրավականը պիտի հանդիսանա:

Ըստ այդմ, իրերի ներկա դրությամբ, արձանագրելով Հայաստանի Հանրապետության ինքնուրույն դերակատարության կրճատումը և ինքնիշխանության սահմանափակումը, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչված է վերանայման ենթարկելու «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը, մշակելով աշխարհաքաղաքական և ուժերի հարաբերակցության ներկա իրողութուններից բխող ողջամիտ գործունեության մի նոր մարտավարություն, որը համահունչ և համարժեք պիտի լինի պատմականորեն համահայկական շահերի պաշտպանի իրեն ամրագրված առաքելությանը:

Այս ուղերձն ուղղված է ի գիտություն՝ մասնավորապես նախ այսպես կոչված դաշնակիցներին եւ բարեկամներին, ապա թշնամիներին:

Հարգանք, խոնարհում եւ հավերժ փառք՝ Արցախյան պատերազմի և ազատամարտի մեր բյուրավոր նահատակներին:

Ազատություն բոլոր գերեվարված հայորդիներին:

Մխիթարություն եւ սփոփանք նահատակների ընտանիքներին եւ հարազատներին:

Կեցցեն՛ Հայաստանի և Արցախի ինքնիշխան Հանրապետությունները:

Կեցցե՛ ազգային — ազատագրական նորագույն զինյալ պայքարը:

Կեցցե՛ Ամբողջական Հայաստանը:

Հաղթանակը մերն է:

Հրդեհի գործով կապիտանը ցուցմունք տալու ցանկություն է հայտնել․ մեղադրյալի փաստաբան Լաչինի միջանցքի փակումը քաղաքական խնդիր չէ, Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. փորձագետ Ադրբեջանական հատուկ ծառայությունների ղեկավարված «բողոքի ակցիան» նպատակ ունի վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. Արցախի ԱԱԾ Բանակի մասին իմ առաջարկները Փաշինյանը կյանքի է կոչում. Արզաքանցյան (տեսանյութ) Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար. Սերժ Սարգսյան Դուք դատավոր չեք. ԳՇ պետը վրդովվեց զինվորակական կացարանում բռկված հրդեհի և 15 զինծառայողների մահվան մեջ իր մեղավորության մասին հարցից Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Եռաբլուր». Նրան «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհուրդը կկարողանա լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Զինվորների կացարանի հրդեհի դեպքով ձերբակալվել է զորամասի թիկունքի պետը. ՔԿ խոսնակ Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, շրջաններում՝ կդադարեցվի Գիշերն եմ վերադարձել գործուղումից, երևի այսօր կայցելեմ հրդեհից տուժած զինվորներին․ Անահիտ Ավանեսյան Օրապահը և այլ վկաներ ցուցմունք են տվել և հիմնավորել վառարանը բենզինով վառելու վարկածը․ ամեն ինչ շատ պարզ է, այլ բաներ փնտրելու ակնկալիքներն այդքան էլ ազնիվ չեն․ Արգիշտի Քյարամյան Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել Հայաստանի ամբողջական գանգատը ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը «մոռացել է» պատմել գերեվարված հայ զինվորների գնդակահարության մասին «Ամբողջ իշխանությունից շուտ ձերբազատվելու խնդիր ունենք». «Փաստ» Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու 2 տարբերակ կա. Արարատ Միրզոյանի ելույթը Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Հարվարդի ուսանողների համար և բախվել քննադատությունների Կրեմլն արձագանքել է Լաչինի միջանցքն «անհապաղ» ապաշրջափակելու վերաբերյալ Բլինկենի՝ Ալիևին ուղղված կոչին Արցախում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու Բաքուն հայտնել է, որ Երևանը 2022-ին Ադրբեջանին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ Մակրոնն Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և սպասում է արձագանքի․ Միրզոյանը՝ ՄԹ պետնախարարին Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների. Շտաբ Մեր երկրին այսօր քննադատում են նրանք, ովքեր փորձել են Թուրքիային «անհարմար դրության մեջ դնել» Ղարաբաղում. Էրդողան Եվրախորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին բանաձեւ է ներկայացվել Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ. քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը Արցախցի 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն, Շուշի-Քարին տակ հատվածում «էկոակտիվիստ» ադրբեջանցիները տեսախցիկներով ներխուժել են մեքենա․ ԱՀ ՄԻՊ Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը, այն վարել է Փաշինյանը. Քննարկվել են տարածքային կառույցներին վերաբերող հարցեր Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը ստուգել է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Կոմանդոս» զորամասը Մոտ ապագայում Արցախում արտահերթ ընտրություններ չեմ տեսնում. Արցախի ԱԺ նախագահ ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու իր որոշման կատարումը վերահսկելու նպատակով Արցախ չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք, Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու հնարավորությունից․ Ազարյանը դիմել է միջազգային գործընկերներին Մենք պատերազմի վճռորոշ փուլում ենք. Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 2023 թվականին ՀԱՊԿ 4 զորավարժությունից 3-ը կանցկացվի Բելառուսում Կարեն Թռչունյանը Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից Կինը չորս անչափահաս երեխաների հետ հացադուլ է անում կառավարության դիմաց, ո՞րն է պատճառը Համալսարանական անձնակազմին խստիվ հրամայում եմ․ Արմեն Դարբինյան Հայ-Ռուսական համալսարանում անցկացված ստուգումներից բխող արդյունքները կբողոքարկվեն․ Սասուն Բաղդասարյան Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը. Ա․ Ղամբարյան Արդարադատություն իրականացնող մարմնի դիմաց՝ անարդարություն. ովքե՞ր են ապօրինի կառուցապատողները (ֆոտոշարք/տեսանյութ) Ին­չո՞ւ են հա­մընկ­նում Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի «տե­սա­կետ­նե­րը» Արթուր Ղամբարյանը Սյունիքի մարզի դատախազի և քննչականի պետի «հնազանդ հարսին» ներհատուկ վարքագծի մասին Անի Պողոսյանի գեղեցիկ պարը հայի խոսքն ու պահանջն է աշխարհին Երևանի տարածքում նա զինվորներին տեղափոխում է անվճար Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն նախագահից որևէ դիմում չի ստացել, ՍԴ-ն չի կարող մեկնաբանել գոյություն չունեցող դիմումը. խոսնակ Դիպուկահարներ Ազգային ժողովի շենքի պատշգամբին․ ովքե՞ր են նշառանության տակ Գլխավոր դատախազությունում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրները՝ Նախագահի 27․02․2021թ․-ի օրինական գործողությունների մասին Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը «Նաիրի Ինշուրնասը» հրաժարվում է կատարել իր պարտականությունները՝ մատնացույց անելով երկրում տիրող իրավիճակը Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, քանի որ մեզ հետ են կապում ՀՀ-ում որոշ գործընթացների շարունակակությունը․ Լենա Նազարյան Մտահոգիչ է՝ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում. Ա. Թաթոյան Արմեն Դարբինյանին փորձում են լռեցնել՝ ԱԱԾ-ի միջոցով փոխանցելով ռեկտորի հրաժարականի պահանջը Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը սկսել է աշխատել կանաչ էներգիայով Երբևէ չեմ հանդիսացել որևէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որևէ պաշտոն, ինչպես ՊՆ-ում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում. Դավիթ Գալստյան ՀՀ փաստաբանների պալատի և փաստաբանների միջև հանրային իրավահարաբերությունների մասին Երբ խլում են մարդկանց բիզնեսները Փաշինյանն ինչո՞ւ է լռում Լրագրողները՝ նշանառության, իսկ մասնագիտական օրինական գործունեությունը սպառնալիքի տակ են «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի ասուլիսը՝ ուղիղ Միրզոյանը, Լուլուն, Հրաչը, Սիսակն ու մյուսները պատերազմի օրերին Արցախ են մեկնել՝ բյուջեյից ստանալով ճանապարհածախս, օրապահիկ ու հյուրանոցի փող (փաստաթուղթ) Արցախում` Մարտունիում, տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը «Իմ քայլը» եւ Արդարադատության նախարարությունն աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին․ Ժողովուրդ Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին Հայաստանը միշտ տուժել է դավադիրներից․ մեղավոր են՝ 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահները. Մխիթար Հարությունյան Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչել են կոմպոզիտորի հայտնի գործերը Սյունիքի քաղաքապետերը հալածվում են նրա համար, որ ուզում են հողը պահել, ազատամարտիկներն այս պահին սահմանները պահելու անելիք ունեն․ Մխիթար Հարությունյան (տեսանյութ) ԱՍԱԼԱ-ն վերանայում է իր վարքագիծը․ Հայտարարություն Ո՞վ է համարվում իրավաբան գիտնական Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը «Անիվ» հիմնադրամը գործարկել է իր նոր կայքը Յունիբանկն արժանացել է Visa-ի «Sustainability Icon» մրցանակին Հայ-Ռուսական համալսարանը ՀՀ լավագույն ԲՈւՀ-ն է․ QS EECA University Rankings Յունիբանկը բարձրացրել է դրամային ավանդի տոկոսադրույքը մինչև 10.25% տարեկան Հրատարակվել է 1915թ. Հայոց ցեղասպանության գործով Հատուկ ռազմական տրիբունալի մասին գրքի թարգմանությունը Հողը հանձնել է դավաճանն ու իր թիմը , ով այժմ առաջ է քաշում «կռվի դաշտում պարտվել ենք բոլորս» թեզը․ Հովհաննես Սահակյան
Հետևեք մեզ Facebook-ում http://fb.com/weeklynews.am/