Սուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին:
Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 10:30-ին՝
Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով,
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝
https://www.facebook.com/infoservicesofmothersee/, https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,
«Շողակաթ» հեռուստաընկերության եթերով,
https://www.youtube.com/user/ShoghakatTVcompany, https://www.facebook.com/ShoghakatTv/ էջերում: