Ուկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառով

Ուկրաինացի պրոդյուսեր Իգոր Կոնդրատյուկը մեկնաբանել է Վերկա Սերդուչկա անունով հայտնի արտիստ Անդրեյ Դանիլկոյի կողմից ռուսերենով երգերի կատարումը։ ՏԱՍՍ գործակալությունը ուշադրություն է դարձրել նրա հայտարարությանը։

Ուկրաինական շոուներից մեկի եթերում պրոդյուսերը կոչ է արել «չեղարկել» Դանիլկոյի ելույթները և ասել, որ կատարողը «ուղեղ չունի», գրում է Lenta.ru-ն։

«Ոչ բոլորն ունեն ուղեղ։ Ի՞նչ անել։ Ոչինչ չենք կարող անել։ Բազմապատկեք Վերկա Սերդուչկային և նրա ռուսալեզու երգացանկը զրոյով»,-ասել է Կոնդրատյուկը։

Նրա կարծիքով, երգիչը կարող էր կատարել իր «Դոլչե Գաբանա» հիթը ուկրաիներենով՝ երկու տեղ փոխելով բառերի վերջավորությունները։ Սակայն արտիստը դա չի արել, այդ պատճառով պրոդյուսերը նրան կրկին անուղեղ է անվանել։

«Անդրեյ Դանիլկոն իրեն հավասարեցրել է ազգային փոքրամասնության հետ», — հավելել է Կոնդրատյուկը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am