Հայաստանը նշում է Անկախության օրը. մեր երկիրը 33 տարեկան է

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը:

1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։

Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ «Այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

1991 թ. ընթացքում 48 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: 1992-ի մարտի 2-ին արդեն մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։

Անկախությունը, պետականությունը ստիպված եղանք պաշտպանել պարտադրված պատերազմում՝ քաջարի հայորդիների արյան գնով:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am