Հայաստանի իշխանությունները դեռ չեն որոշել, թե արդյոք կմասնակցեն Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։
Այս մասին սեպտեմբերի 18-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում։«Մենք այդ հարցով դեռ որոշում չունենք»,- ասաց վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։
Ադրբեջանում նոյեմբերի 11-22-ը կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)։