Իրանի հարավ-արևելքում գտնվող Յազդ նահանգում ավտոբուս է շրջվել։ Զոհվել է 10 մարդ, ևս 41 մարդ վիրավորվել է, հայտնում է MehrNews-ը։
Ավտոբուսը շրջվել է Սաքանդից Ռոբատ տանող ճանապարհի 20-րդ կիլոմետրին։
Նշվում է, որ Բուշեհր նահանգից Մաշհադի ուղղությամբ ընթացող ավտոբուսի ուղևորների կեսից ավելին կանայք և երեխաներ են։
Տուժածները հոսպիտալացվել են։