«Դեպի Կանադա երկու ճամպրուկով» ներկայացման հայ ռեժիսոր և նկարիչ Հարություն Մինասյան Բեգ-Վանյանն արժանացել է «Օստրովսկի-Ֆեստ» կամերային թատերական ձևերի VI միջազգային փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին՝ «Ներկայացման գեղարվեստական արտահայտիչ կերպարի համար»:
«Օստրովսկի-Ֆեստ» կամերային թատերական ձևերի 6-րդ փառատոնն անցկացվել է ռուսական Կինեշմայում օգոստոսի 20-25-ը: