Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում սեպտեմբերի 16-ին` կեսօրից հետո, 13-14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին կնվազի 5-6 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am