Ինչու են Իվանի սրտի վրա ավելանում ստենդերը և Ժիրոն ամեն անգամ ինչ-որ խնդրի կիզակետում հայտնվում. «Ժիրո-Իվան» սիրված կերպարները վերադառնում են

Սյուրպրիզ սիթքոմից հայտնի ու սիրված կերպարներ Ժիրոն ու Իվանը վերադառնում են:

Մարտի 4-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի նոր սիթքոմ, որտեղ հեռուստադիտողը կրկին կտեսնի «Ժիրո-Իվան» եղբայրներին:  

Սիթքոմի իրադարձությունները ծավալվում են Ժիրոյի և Իվանի շուրջ, ովքեր բացել են ռեստորան, սակայն չեն կարողանում որոշել, թե ով է նրանցից գլխավորը։ Եղբայրները որոշում են ռեստորանը բաժանել երկու մասի և ամեն մեկն այն կառավարի իր պատկերացմամբ։ Քանի որ ռեստորանի երկու հատվածն էլ ունեն տարբեր ուղղվածություններ, իրարից կտրականապես տարբեր խոհանոցներ և նույնիսկ երաժաշտությունն ու ձևավորումն է այլ, ինչպես նաև այցելուներն են տարբեր, դա նույնպես հանգեցնում է կոնֆլիկտի և առաջացնում ծիծաղաշարժ իրավիճակների:  

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, զրուցել դերասանների հետ և առանձնացրել հետաքրքիր դրվագները: Ներկայացնում ենք առաջին բեքսթեյջ լուսանկարները:

«Արձագանքներից հասկացանք, որ ստացված դուետ է և Արմենիա հեռուստաընկերության ստեղծագործական թիմը որոշեց, որ նրանց կերպարները պետք է շարունակեն ապրել»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Ղազանչյանը:

Նա նշեց, որ միտք ունեն հետագայում անդրադառնալ նաև նրանց մանկության դրվագներին:

«Իսկ առաջին եթերաշրջանը կպատմի, թե ինչպես են նրանք բացում բիզնես, նրանց կյանքում հայտվում են դրական ու բացասական կերպարներ:

Լինելու են տարբեր հետաքրքիր իրավիճակներ: Արդեն պատրաստի 2 սերիաները տեսել եմ, և կարծում եմ, հեռուստադիտողին դուր կգա»,- նշեց Ռաֆայել Ղազանչյանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am