Իսրայելական զորքերը ռմբակոծել են Գազայի կենտրոնում գտնվող մանկատան դպրոցը. 18 սպանվածներից 6-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ են

Իսրայելական զորքերը ռմբակոծել են ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Ալ-Ջաունի դպրոցը Գազայի հատվածի կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։

Ականատեսները պատմել են, որ իսրայելական հարձակման արդյունքում «կանայք ու երեխաներ են պատառոտվել»։

Պայթյունի զոհերից վեցը եղել են Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության՝ UNRWA-ի աշխատակիցներ։ Նրանց թվում էր նաև մանկատան դպրոցի տնօրենը։

Գործակալությունը հայտնել է, որ սա 11-ամսյա պատերազմի ընթացքում մեկ միջադեպի հետևանքով զոհերի ամենաբարձր ցուցանիշն է եղել իր անձնակազմի շրջանում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am