Սուդանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով կա 46 զոհ

Սուդանում ռազմական ինքնաթիռն Օմդուրման քաղաքում ընկել է բնակելի շենքերի վրա, ինչի հետևանքով զոհվել է 46 մարդ: «Անտոնով» օդանավում եղել են զինվորականներ:

Ավիավթարի հետևանքով զոհվել են  զինվորականներ և քաղաքացիական անձինք: Օդանավի կործանման պատճառներն անհայտ են, հայտնում է apnews.com-ը:

Այն ուղևորվում էր  Կարմիր ծովի ափին գտնվող Պորտ Սուդան քաղաք: Բնակիչների խոսքով՝ կործանումից հետո ծխի և փոշում հսկայական ամպեր են առաջացել:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am