Ինչո՞ւ էր Ռուսաստանի դեսպանի մեքենան մոտ երկու ժամ ՀՀԿ գրասենյակի մոտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի մեքենան շուրջ երկու ժամ գտնվել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց:

Քանի որ դեսպանի այցի մասին ո՛չ ՀՀԿ պաշտոնական էջում, ո՛չ ՀՀԿ-ականների էջերում որևէ պաշտոնական տեղեկություն չկար, «Փաստը» փորձեց ՀՀԿ-ից տեղեկանալ՝ ինչո՞ւ է դեսպանն այցելել կուսակցության գրասենյակ: Սակայն հանրապետականներից այդպես էլ չկարողացանք ճշտել դեսպանի այցելության նպատակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am