Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո։ 35-ամյա ֆուտբոլիստը վերսկսել է մարզումներն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։

Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել «Ինտերի» նախորդ երկու հանդիպումները։

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ինտերը» հունվարի 19-ին կընդունի «Էմպոլիին»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am