Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Վան»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վանում», հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

31-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Միկա», «Գանձասար», «Ալաշկերտ»,«Ուրարտու», բելառուսական «Դնյապրո» Մոգիլյով, լատվիական «Լիեպայա»  ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 16 հանդիպում։

Բեգլարյանը «Վան» է տեղափոխվել «Արարատ-Արմենիայից» , որի հետ նրա պայմանագիրն ավարտվել է, եւ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։

Արսեն Բեգլարյանը «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2023թ ամռանը, մասնակցել 33 հանդիպման։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am