Մադրիդի «Ռեալի» հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Դեպորտիվա Միներային» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Գոլերը խփեցին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգան, թուրք հարձակվող Արդա Գյուլեր, որը դարձավ դուբլի հեղինակ, եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Ավելի վաղ 1/8 եզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն», Բիլբաոյի «Աթետիկը», «Ռայո Վալիեկանոն», «Ալմերին», «Խետաֆեն», «Էլչեն», «Բետիսը», «Օսասունան», «Ռեալ Սոսիեդադը», «Սելտան, «Լեգանեսը», «Պոնտեւեդրան», «Օուրենսեն»։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Դեպորտիվա Միներա» — «Ռեալ Մադրիդ»՝ 0:5 (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 5, Էդուարդու Կամավինգա, 14, Արդա Գյուլեր, 28, 88, Լուկա Մոդրիչ, 55

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am