Իրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից․ դեսպան

Իրանի պատասխանն Իսրայելին տարբերվելու է նախորդ գործողություններից։

Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղն իրաքյան լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը հարմար պահին կարձագանքի Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։

Այս մասին փոխանցում է Mehr-ը։

«Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդ արձագանքից՝ կատարողականի, կատարման, ուժի առումով, որը կորոշեն անվտանգության և ռազմական հրամանատարները՝ համապատասխան ժամանակին և վայրում»,-հայտարարել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am