Բրազիլիայում եկեղեցու տանիք է փլուզվել․ առնվազն 2 մարդ է մաhացել, տասնյակները՝ վիրավnրվել (տեսանյութ)

Բրազիլիայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով առնվազն 2 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Միջադեպի պահին մոտ 70 մարդ եղել է ներսում՝ ստանալու իրենց ամսական պարենային զամբյուղները, հայտնել է G1-ը։

Երկրի նախագահ Լուլա դա Սիլվան Ռեսիֆե քաղաքում տեղի ունեցածը ողբերգություն է անվանել եւ ցավակցություն հայտնել տուժածներին ու մահացածների հարազատներին։

Տեսանյութն այստեղ

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am