Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ

Կառավարությունն առաջարկում է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը՝ ներառյալ, թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Միաժամանակ, ամռանը կարգելվի ձմեռային անվադողերով երթևեկելը։ Բացառություն կարվի 2024թ. համար, երբ այս կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։

«Հանրապետությունում կան վարորդներ, ովքեր նաև ձմռանն ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով: Մենք վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց սա այն որոշումներից է, որ պետք է կայացնենք։ Ես ուզում եմ էլի իմ անձնական փորձով կիսվել ձեզ հետ, ես սկզբունք դարձրեցի ինձ համար, որ իմ մեքենայի վրա պետք է նոյեմբերից լինի միայն ձմեռային անիվ։ Երբ որ ես իմ ընտանիքի անդամների հետ ձյունպատ ճանապարհին հայտնվեցի վթարային վիճակում, հասկացա, որ ընդամենը պատահականության բերումով էր, որ  ծանր հետևանքներ չունեցանք։

Չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացները հայտնվեն վթարային վիճակում, կյանքի և մահվան վիճակում, որից հետո մենք այդ որոշումները կկայացնեն՝ք վիճակագրությունը հետադարձ ուսումնասիրելով»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am