Մեծ Բրիտանիայում 112 տարեկանում մահացել է Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը, որը ճանաչվել էր աշխարհի ամենատարեց տղամարդը։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mirror թերթը։
«Պարոն Թինիսվուդը մահացել է երկուշաբթի, այն խնամքի տանը, որտեղ ապրում էր Սաութպորտում», — ասվում է հոդվածում:
Ըստ հանգուցյալի ընտանիքի անդամների՝ Թինիսվուդը խելացի, խիզախ և վճռական անձնավորություն էր, ինչպես նաև հիանալի զրուցակից և տաղանդավոր մաթեմատիկայի մեջ։
Թինիսվուդն իր երկարակեցությունը վերագրել էր բախտին և ընդգծել, որ չի հետևում որևէ դիետայի և ուրբաթ օրերին ձուկ և չիփս է ուտում։ Ըստ Թինիսվուդի՝ առողջ մնալու հիմնական գրավականնա մեն ինչում չափավոր լինելն է։