Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքվում ընթացող COP29 կլիմայական համաժողովի շրջանակում, հանդիպել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am