Հուլիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 19 570 անձ, վերադարձել՝ 8 219-ը։
Այսինքն՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 11 351 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։ Այս տվյալները ՍիվիլՆեթին է տրամադրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
ՍիվիլՆեթը պարբերաբար տվյալներ է հրապարակում բռնի տեղահանված անձանց միգրացիայի վերաբերյալ։ Ներքոնշյալ գրաֆիկում տվյալները ստացվել են տարբեր ամիսներին ԱԱԾ արված հարցումների հիման վրա։