Դռները բացեց նաև Եղեգիսի նորակառույց կրթահամալիրը: Այն նախատեսված է նաև Հերմոն, Վարդահովիտ, Գողթանիկ բնակավայրերի աշակերտների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի իրագործման նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 737 մլն դրամ: Որոշ շինարարական թերություններ նկատվեցին։ Քաղաքաշինության կոմիտեն և ԿԳՄՍՆ-ն կհետևեն դրանց վերացմանը»,- գրել է նա։
Փաշինյանն իր խոսքում կրկնեց, որ կառավարությունը ոչ մի գյուղում դպրոց չի փակում, այլ բոլոր գյուղերի համար կառուցում է ժամանակակից դպրոցներ. «Խնդիր է, որ դպրոցն ունի մի քանի դասարան, ամեն դասարանում ունի մի քանի երեխա: Կարեւոր է միջավայրը, որ երեխան այլ երեխաների միջավայրում կրթվի, շփվի: Այսօր այս դպրոցը Եղեգիսում է, բայց այն նաեւ այլ բնակավայրերի երեխաների պատշաճ կրթությունը մենք կկազմակերպենք: Կարող է լինել մեկնաբանություն, որ հարեւան երեք գյուղերի դպրոցները փակում ենք: Մենք այդ գյուղերի համար նոր դպրոց ենք կառուցել: Նաեւ տրանսպորտային խնդիրները կլուծենք եւ երեխաները ժամանակից չափանիշներին համապատասխան կրթություն կստանան:
Նման մոդելը նաեւ մեր պետականության հետագա հզորացման է նպաստելու, որովհետեւ պետք է խոստովանենք, որ լոկալ ընկալումները չեմ ուզում ասել իրականում լոկալ հայրենասիրության, բայց պետականության տրամաբանության հետ որոշակի լարումներ և շփումներ ունեն»:
Մանրամասները՝ տեսանյութում։