Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Փաշինյանի կադրային «Բարդուղիմեոսյան գիշերից» հետո մի քանի քպական պատգամավորներ նետվեցին բացատրելու իրենց շեֆի արածն ու անդրադառնալու հնչող մեկնաբանություններին: Ընթերցողներին չենք ծանրաբեռնի նրանց արտասանած «գլուխգործոցների» մեջբերմամբ, բայց հնչած արտահայտություններից մեկն իսկապես ուշադրություն գրավեց: Այդ «կարկառուններից» մեկն ասել է, թե ընդդիմությունը վախեր ունի արտահերթ ընտրությունների հետ կապված, քանի որ… «հասկանում են, որ հանրության շրջանում իրենց հավանության մակարդակը շրիշակից էլ ներքև է իջել»: Նախ՝ անկեղծորեն զարմացանք, որ ՔՊ-ում գիտեն «շրիշակ» բառը ու հենց այդպես ասացին, այլ ոչ թե «պլինտուս»:
Համաձայնեք, որ դա արդեն ինքնին լուրջ առաջընթաց է որևէ քպականի համար: Հնարավոր է՝ ինչ-որ տեղից լսել են կամ մամուլ են կարդացել, ըստ որում՝ իրենց ու իրենց գործունեության մասին հրապարակումներ: Մի խոսքով՝ լսել են, սովորել են այդ բառը: Բայց դա դեռ մի կողմ: Ախր այդ ո՞ր «քաղաքական ուժի» ներկայացուցիչն է խոսում «շրիշակից ցածր» վարկանիշի մասին: Ու ոչ միայն վարկանիշի: Սա՛ է ամբողջ խնդիրը: ՔՊ-ն, որ երկիրն ու ժողովրդին պարտության մատնելուց հետո, Հայաստանն ու Արցախը ծանրագույն կորուստների, հայրենազրկման ողբերգության մեջ նետելուց հետո խեղդվողի հուսահատությամբ կառչել է իշխանությունից, ինչ-որ ծպտուն է հանում որևէ ուժի վարկանիշի ցածր լինելու մասի՞ն:
Չէ, լուրջ, քպականները խոսում են «շրիշակից ցածր»-ի մասին: Մի խմբակ, որ գոյություն ունի բացառապես այն հանգամանքի բերմամբ, որ կա Նիկոլ Փաշինյանը, և նա դեռևս զբաղեցնում է վարչապետի աթոռը: Թե բա՝ վարկանիշ: Ուզեք, թե չուզեք՝ ՔՊ-ի վարկանիշը ոչ թե շրիշակից ցածր է, այլև վաղուց հատակն էլ է ծակել-անցել: Հա, դա միայն վարկանիշի մասին չէ, նաև այլ բաների, այդ թվում՝ մակարդակի…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am