Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Բուրջ ալ-Բարաջնե թաղամասում «թշնամու ինքնաթիռից արձակված երկու հրթիռով ուժեղ հարվածի» մասին, գրում է The Guardian-ը:
Իսրայելի ԶՈՒ-ն հայտարարել էր, որ հայտնաբերել է և պատրաստվում է տվյալ տեղանքում թիրախավորել մի քանի շենք, քանի որ դրանցում, ըստ ԶՈՒ-ի, գտնվում են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման թիրախները:
«Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգության համար պետք է անհապաղ հեռանաք այդ և դրանց հարակից շենքերից, հեռու մնաք դրանցից ոչ պակաս, քան 500 մետր հեռավորության վրա», — գրել է Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը X-ում գրառման մեջ:
The Guardian-ը հավելում է, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով կա 5 զոհ: