«Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագրի երկարաձգումն այժմ իմ առաջնահերթությունը չէ. Ռոդրի

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը խոսել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հնարավորության մասին։

«Մենք նույնիսկ չենք սկսել խոսել նոր համաձայնագրի մասին: Ես վնասվածք ունեմ… «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումն այս պահին իմ առաջնահերթությունը չէ: Ցանկանում եմ հնարավորինս լավ վերականգնվել, դա իմ նպատակն է, իսկ հետո կտեսնենք»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում իտալացի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունից հետո «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը նախատեսում է ևս երկու տարով երկարաձգել Ռոդրիի հետ պայմանագիրը։

Անգլիական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Նախնական տվյալներով  կիսապաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի ամառ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am