Կրակոցներ` Սիսիանում. երիտասարդ մի խումբ տղաներ վիճել են ու ինքնաձիգից կրակոցներ արձակել. կան վիրավորներ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին Սիսիան քաղաքի Որոտան փողոցում մի խումբ տղաներ մեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որից հետո տեղափոխվել են Սիսիան-Աղիտու ճանապարհին գտնվող «Ճաշարան» կոչվող կիսաքանդ շինության մոտ, որտեղ Հ. Գ․-ն իր մոտ պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել Ա. Բ․-ի և Ա. Ն․-ի ուղղությամբ։

Վերջինս աջ ոտնաթաթի միջին պճեղի և նրբանի շրջանների միջանցիկ պատռած, ջնջխված վերքեր, կրնկոսկրի բազմաբեկոր կոտրվածքով՝ նույն օրը ժամը 20։30-ին տեղափոխվել է «Սիսիան» հիվանդանոց, իսկ այնտեղից՝ «Իզմիրլյան» ԲԿ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 պարկուճ։ Հ․ Գ․-ն խոստովանել և ներկայացրել «ԱԿ» տիպի 7․62մմ տ/չ ինքնաձիգը։

Քննչականում սպանության փորձով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am