«Դիմակայունություն և աճ» ծրագրի ներքո Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
««Դիմակայունություն և աճ» ծրագրի ներքո նախատեսվում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել: Ծրագիրը 4 տարվա համար է: Նախագիծը վերջնականացման փուլում է»,-ասել է Հովհաննիսյանը: