Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից

Ուկրաինան պատրաստ է քննարկել անվտանգության այլընտրանքային երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ին անդամակցության փոխարեն, պայմանով, որ այդ երաշխիքներն ունենան հավասար իրավական ուժ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների օպտիմալ ձևաչափը պետք է ներառի երեք տարր՝ Ուկրաինայի զինված ուժերը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ եթե երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը օրակարգում չէ, ապա դրա փոխարեն պետք է առաջարկվի համարժեք այլընտրանք։

«Եթե ոչ ՆԱՏՕ-ն, ապա ի՞նչ է առաջարկվում դրա փոխարեն։ Մենք պատրաստ ենք քննարկել համարժեք երաշխիքներ՝ թեկուզ այլ անվանմամբ, պայմանով, որ դրանք ունենան նույն իրավական ուժը», – ընդգծել է նա։

Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան ձգտում է ստանալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք կլինեն իսկապես արդյունավետ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am