Եվրոպացի պաշտոնյաները ձեռնպահ են մնացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղակիորեն քննադատելուց Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի մատակարարման համաձայնությունների համար, գրել է «The New York Times»-ը։
Այս զսպվածությունը բխում է Բրյուսելի՝ տրանսատլանտյան միասնությունը պահպանելու և ԱՄՆ նորընտիր վարչակազմի հետ վաղաժամ հակամարտություններից խուսափելու ցանկությունից։
Եվրոպացի և բրիտանացի պաշտոնյաները ապշած են եղել Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի Դաշության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուսական դիզելային վառելիք գնելու գործարքի մասին հայտարարությունից։
Ինչպես հաղորդում է թերթը, եվրոպացի առաջնորդները բախվել են դիլեմայի՝ ինչպես աջակցել Ուկրաինային դիվանագիտական ճգնաժամի ժամանակ առանց Թրամփի զայրույթը առաջացնելու։
Ի վերջո, նրանք խուսափել են ԱՄՆ-ի ուղղակի քննադատությունից՝ փոխարենը նշելով, որ պահպանում են Մոսկվայի նկատմամբ իրենց առկա մոտեցումը և շարունակում են աջակցել Կիեւին։

