Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից տեղեկացնում են, որ Վերջին շրջանում ստանում ենք բազմաթիվ բողոքներ շինարարական աղբը աղբամանների մոտ թողնելու դեպքերի վերաբերյալ։ Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք՝ շինարարական աղբը չթողնել աղբամանների մոտ։ Աղբամանները նախատեսված են բացառապես կենցաղային աղբի համար։ Եկե՛ք միասին պահպանենք մեր քաղաքի մաքրությունն ու կարգուկանոնը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am