Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մոտ զգացվել է թուլություն, սրտխառնոց ու հիմա բժիշկներն իրենց հսկողության տակ են վերցրել երեխաներին։

Այս պահին ոստիկանները պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը և թե որ դպրոցից են տեղափոխվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է երեխաներից 3-ին տեղափոխեն Երևանի մասնագիտացված մանկական հիվանդանոցներից մեկը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am