Երևանում «BMW»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հեծանվորդի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:20-ի սահմաններում 28-ամյա Սերյոժա Բ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Վիպ» ավտոսերվիսի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանել շտապօգնության բժիշկներին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել «էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am