Ջասթին և Հեյլի Բիբերների արտաքինը մտահոգել է երկրպագուներին (լուսանկար)

Երգիչ Ջասթին Բիբերի և մոդել Հեյլի Բիբերի արտաքինը մտահոգել է համացանցի օգտատերերին։ Համապատասխան լուսանկարներն ու մեկնաբանությունները հրապարակել է Daily Mail-ը։

Լուսանկարիչները Բևերլի Հիլզում լուսանկարել են հայտնի զույգին սպա-սրահից դուրս գալիս։ Նշվում է, որ մոդելը կրել է սպիտակ շապիկ, շագանակագույն կաշվե բաճկոն և լայն տաբատ։

Հայտնիները փորձել են թաքնվել պապարացիներից՝ կրելով արևային ակնոցներ և գլխարկներ։

Մեկնաբանություններում համացանցի օգտատերերը խոսել են ամուսինների արտաքին տեսքի մասին։ «Այս զույգն այնքան դժբախտ տեսք ունի», «Նրանք երբեք չեն խոսում իրար հետ և նույնիսկ չեն նայում միմյանց վրա», «Հուսով եմ, որ տղայի հետ ամեն ինչ կարգին է», — գրել են նրանք:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am