Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը կարող է արժանանալ Քենեդու ճակատագրին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է արժանանալ 1963 թվականին սպանված ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ճակատագրին։

Դմիտրի Մեդվեդևն իր տեսակետով կիսվել է Telegram-ում։

«Հոգնած Թրամփը, ով այնպիսի ծեծված արտահայտություններ է անում, ինչպես օրինակ՝ «Ես գործարք կառաջարկեմ» և «Ես հիանալի հարաբերություններ ունեմ…», նույնպես ստիպված կլինի հետևել բոլոր համակարգային կանոններին։ Նա չի կարողանա դադարեցնել պատերազմը: Ոչ երեք օրում, ոչ երեք ամսում։ Իսկ եթե նա իսկապես փորձի, կարող է դառնալ նոր ՋՖԿ (Ջոն Ֆիցջերալդ Քենեդի — խմբ.)»,- նշել է նա։

ԱՄՆ-ում ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Հանրապետականներին կներկայացնի պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը, դեմոկրատներին՝ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
WeeklyNews.am